Մեքսիկուհի օդաչուն և բորտուղեկցորդուհին դուրս են եկել ինքնաթիռից ու մասնակցել Kiki challenge-ին (տեսանյութ)
Իսպանուհի օդաչու Ալեխանդրա Մանրիքեսը և նրա օգնական բորտուղեկցորդուհին օդանավակայանի թռիչքուղու վրա մասնակցել են հայտնի պարային ֆլեշմոբին՝ Kiki challenge-ին: Կանանց զվարճալի պարի տեսանյութը հրապարակվել է Twitter-ում՝ հայտնվելով տասնյակ հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կանայք անսպասելիորեն որոշել են մասնակցել այս մարտահրավերին, և ինքնաթիռում գտնվող ականատեսներից մեկը հասցրել է նկարահանել նրանց պարը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են կանայք դուրս գալիս ինքնաթիռից, իջնում սանդուղքով և պարում՝ բռնվելով սանդուղքի բազրիքից, և այդ ընթացքում ինքնաթիռը թեթևակիորեն առաջ է շարժվում:
Հայտնի ռեփեր Դրեյքի In My Feelings հիթով ոգեշնչված՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ, անկախ տարիքից ու սեռից, պարային ֆլեշմոբ (Kiki challenge) են սկսել`պարելով ընթացքի մեջ գտնվող և դուռը բաց մեքենայի մոտ: