Թուրքական լիրան անկում է ապրել Էրդողանի փեսայի հայտարարությունից հետո
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական լիրան անկում է ապրել Թուրքիայի ֆինանսների նախարար, նախագահի փեսա Բարաթ Ալբայրաքի հայտարարությունից հետո այն մասին, որ ԱՄՆ–ի առեւտրային պատժամիջոցները Անկարայի դեմ կարող են ապակայունացնել Մերձավոր Արեւելքը։ Այս հայտարարությունից հետո լիրայի փոխարժեքը հասել է 6.3-ի, փոխանցում է Reuters–ը։
Ալբայրաքն այդ հայտարարությունն արել է Փարիզում ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նա շեշտել է Անկարայի ձգտումը սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, իսկ ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները վերջնարդյունքում կարող են խորացնել ահաբեկչությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը։
Հիշեցնենք, որ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները վատթարացել են ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում: