Շառլ Ազնավուրը 2024թ. մայիսի 22-ին իր 100-ամյակի առթիվ մեծ համերգ է պլանավորել
Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Maxim պարբերականին:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ազնավուրին հաջողվել այս տարիքում նման կազմվածք պահպանել, շանսոնյեն պատասխանել է.
«Ես ամեն օր 340 մետր լողում եմ, ուտում եմ ափսեիս մեջ դրված պարունակության ճիշտ կեսը»:
Շանսոնյեին հարցրել են, թե ինչպես է կարողացել նույն կնոջ հետ ապրել ավելի քան 51 տարի:
«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ բավական երիտասարդ էի, երկրորդ անգամ, երբ բավական հիմար էի, իսկ երրորդ անգամ ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել եմ»,- նշել է նա:
Ազնավուրը նաև ասել է, որ մեծ համերգ է պատրաստում 2024-ին՝ իր 100-ամյակի առթիվ:
«Ինչո՞ւ պետք է կարիերաս ընդհատեմ, որպեսզի տան բազկաթոռին նստած մեռնե՞մ»,- ասել է նա: