Վրաստանի վարչապետը մեկնում է Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում:
«Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: