Կարո Փայլանին փորձել են բերման ենթարկել բողոքի ակցիայի ժամանակ (Տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում հերթական նստացույց–ակցիան իրականացնող «Շաբաթ օրվա մայրերին» ոստիկանները բռնությամբ հեռացրել են տարածքից։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի ակցիային մասնակցելու համար Գալաթասարայի հրապարակ են գնացել Կարո Փայլանը եւ ընդդիմադիր այլ պատգամավորներ։
Ոստիկանները բռնությամբ հեռացրել են բողոքի նստացույցին մասնակցող կանանց, որից հետո սկսել են ձերբակալել են հրապարակից չհեռացող մասնակիցներին։
Կարո Փայլանը եւ այլ ընդդիմադիր պատգամավորներ փորձել են ոստիկանությունը հորդորել հրաժարվել բռնությունից, սակայն ոստիկանները հրել են նաեւ պատգամավորներին եւ փորձել բերման ենթարկել Կարո Փայլանին։ Սակայն երբ վերջինս բղավել է, որ պատգամավոր է, ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանի ձեռքերը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանապետը Կարո Փայլանին ասել է, թե իր ոստիկանները ինչ ուզեն կանեն, ինչին ի պատասխան, Կարո Փայլանը զգուշացրել է, որ ամեն ինչ ժամանակավոր է եւ նա իր արածների համար հաշիվ է տալու։