Գերմանիան 150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին գազապահեստի կառուցման համար
Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը Վրաստանին 150 մլն եվրո է հատկացրել երկրում առաջին գազապահեստի կառուցման համար։ Այս մասին հայտարարել են Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատնից։
Նշվում է, որ ներդրման ընդհանուր ծավալը կկազմի 220-250 մլն եվրո։
Դեսպանատանը հավելել են, որ տվյալ համաձայնագիրը ստորագրվել է Վրաստան կանցլեր Անգելա Մերկելի այցի շրջանակներում։