Մոսկվան պահպանում է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ շփումները
Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ շփումները տարբեր ձեւաչափերով պահպանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է տարվա ընթացքում տեղի ունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Զախարովան հայտարարել է, որ «եթե լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին»: «Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են: Մենք կողմերի հետ տարբեր ձեւաչափերով շփումներ ենք պահպանում», - ասել է նա: