Տեղատարափը հեղեղում է առաջացրել Բաթումում (Տեսանյութ)
Բաթումում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ջրի գերության մեջ են հայտնվել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը: Այդ մասին հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:
Ջրի մեծ հոսքի պատճառով կանգնեցվել Է ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղի բնակիչների խոսքով՝ Բաթումում յուրաքանչյուր անձրեւից հետո խնդրահարույց վիճակ Է ստեղծվում ճանապարհներին: «Յուրաքանչյուր անձրեւի ժամանակ այդպես Է լինում: Ջուրը նաեւ լցվում Է տները»,- հեռուստաալիքին պատմել Է տեղի բնակչուհիներից մեկը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը 12 հաղորդում Է ստացել: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքներն ավարտվել են ուշ գիշերին: