ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն
ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը, հայտարարել Է ԱՄն-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բոլթոնն ասել Է, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: «Որպեսզի բոլոր համար պարզ լինի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չԷ Իրանում ռեժմի փոխարինմանը, այն, ինչ մենք ցանկանում ենք՝ ռեժիմի գործելակերպի Էական փոփոխությունն Է»,- ասել Է Բոլթոնը, որի մամուլի ասուլիսը հեռարձակել Է Իսրայելի հեռուստատեսությունը:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: «Եթե նրանք ցանկանում ենք հանդիպել, լավ Է, եթե՝ ոչ, ինձ համար միեւնույն Է»,- ասել Է նա:
Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ Է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել Է Խամենեին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- ասել Է նա:
«Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում Է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- հավելել Է Խամենեին:
Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում:
Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել Է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»: Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում Է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,-պարզաբանել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: