Բարեկեցիկ երկրների շարքում Հայաստանը 69-րդ տեղում է
Միջազգային Global Management Consulting խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, 2018 թվականի ցուցակի առաջին տեղում Նորվեգիան է, որը 85.3 միավոր է ստացել, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեյցարիան և Իսլանդիան: Առաջին տասնյակում բացի Սինգապուրից, որը 7-րդ տեղն է զբաղեցրել, մյուսները եվրոպական երկրներ են: Դրանք են Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները:
Ընդհանուր առմամբ, ցանկում 152 երկիր է ընդգրկվել, որտեղ 2007-2016 թվականներին նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել առողջապահության, կրթության, իրավահավասարության և ենթակառուցվածքների ոլորտներում:
Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը 51.7 միավորով: Հարևաններ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում համապատասխանաբար:
Ռուսաստանը 59-րդ տեղն է զբաղեցրել: