ԱՄՆ–ն մտադիր չէ զիջումներ անել Թուրքիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Թուրքիան սխալ է անում Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ սահմանելով, եւ հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ զիջումներ անել Անկարային։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:
«Այն, ինչ անում է Թուրքիան, իմ կարծիքով, շատ տխուր է։ Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են գործում։ Ոչ մի զիջում չի արվելու»,–ասել է նա։
Միաժամանակ, Թրամփը նշել է, որ իրեն չի անհանգստացնում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների սրումն ինչպես կարող է ազդել մյուս երկրների տնտեսական իրավիճակի վրա։