1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2018թ., 00:00
2018-ին ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքերի վրա արվել է հակերային հարձակման 3 մլն փորձ Մոդրիչ. Սիմեոնեն միշտ փորձում է խաթարել Ռեալի ու նրա խաղացողների հեղինակությունը Պատրաստ ենք շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. ԱՄՆ օրենսդիրները նամակ են գրել ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին ԱԱԾ տվյալներով՝ 1993-ից սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած 20-ից ավելի մարդ է դատապարտվել Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ Տու-160 երկու կործանիչները Վենեսուելայից վերադարձել են Ռուսաստան. ՌԴ ՊՆ Տաջիկստանի նախագահը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդներն պատմական ժողով են անցկացնում Արթուր Բաղդասարյանը հեռացավ ՕԵԿ նախագահի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին ՆԱՍԱ-ն տեսանյութով ցույց է տվել Յուպիտերում մոլեգնող փոթորիկները (տեսանյութ) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կվերապատրաստվի Բելգիայում Չինաստանում սկսել են ձերբակալել գնացքներում ուրիշի տեղն ազատել չցանկացող ուղևորներին Ենթադրյալ ընտրական հանցագործության 442 դեպքից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով դեռ նյութեր են պատրաստվում Ոստիկանները ստուգումներ են կատարում «դեղին բաճկոնների» ակցիան սկսվելուց առաջ Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները. «Իմ քայլը»՝ 6, ԲՀԿ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 1 Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր» ՄԻԵԴ-ը Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի իշխանությունների հետ սկսել է հաղորդակցության ընթացակարգը Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Ֆրանսիան հանդարտության եւ կարգի կարիք ունի ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ է գտել. սպասում է նախարարության լուծարմանը Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել Սաուդյան Արաբիան հունվարից զգալիորեն կկրճատի ԱՄՆ նավթի արտահանումը Վարդենիսի քաղաքապետի աթոռի վրա աչք ունեն երբեմնի ՕԵԿ-ականը, նախկին քաղաքապետն ու «գողական» «Չոշեի Մոսոն» Քավոր-սանիկ. Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա Գիտնականները խմելաջրի համընդհանուր պակաս են կանխատեսել Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու Փաշինյանի խորհրդականը 120 տոկոսով ավտովարկեր է տրամադրում Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել Հայտնի խնամին օգնել է ձայներ հավաքել Ծեծկտուքի բռնված ուղեւորները երեխաներին հիստերիայի են հասցրել եւ տապալել չվերթը Բացահայտվել է Սթոունհենջի կառուցման գաղտնիքը Հայտնի է դարձել ամենաբարձր վարձատրվող մոդելի անունը Ռահմոնը եւ Նազարբաեւը սատարում են Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին Ջավախքցի երիտասարդները փակել են հայ–վրացական սահմանը (Տեսանյութ) Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ (Լուսանկար) Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար մեքենաների համար Ռուսներն ընտրել են տարվա քաղաքական գործչին Գվարդիոլան՝ հունվարի տրանսֆերների մասին Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն ԼՂ հակամարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ մի մասը կփոխարինի սահմանապահներով Պուտինը պատմել է, թե ով կարող է նախագահ դառնալ «Ռոսատոմն» Ալիևին առաջարկ է արել Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով Այսօր առաջին փաստացի հաղթանակը տոնեց դատական համակարգը Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան Թուրքիան սեփական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել Մխիթարյանի արձագանքը «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին Մոսկվան ակնկալում է ԼՂ բանակցային գործընթացի վերսկսում. Լավրով «Պետք չէ ամեն գնով փողի հետևից ընկել, կյանքը մի օր ավարտվում է». Պուտինն անդրադարձել է գործարարներին Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Բելառուսին չպետք է հանդիմանել, որ Ադրբեջանին զենք է վաճառում. Լուկաշենկո Անկարան կշարունակի սատարել Բաքվին ԼՂ կարգավորման հարցում. Չավուշօղլու Լուկաշենկոն և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին տալ Արցախի 5 շրջանը Ես, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց տվեցինք. Լուկաշենկո Դատարանը Արմեն Գեւորգյանի կալանավորման միջնորդությունը մերժեց (Տեսանյութ) «Անչափ հպարտ եմ». գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից.Հետաքրքիր բացահայտումներ Լուկաշենկոյից Ձերբակալվել է «Հայփոստ»–ի երկու աշխատակից Վարդի թերթիկներ, որոնք հազիվ են ծածկում VARDA-ի մարմինը Ցանկացած հարցի լիիրավ պատասխանատուն լինելու է իշխանությունը. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում Լավրովը Ալիեւի մոտ զգացել է «անկեղծ տրամադրվածություն» ՀՀ-ի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները վերականգնելու համար Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ Ստամբուլում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն է բացվել Երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում Վատ Սանտան վախեցրել է երեխաներրին՝ պոկելով մորուքը եւ հայհոյելով Ով է Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում ՌԴ որոշ տարածքներից մսամթերքի և այլ ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են գործում
Հարցում

Վարչապետի մի քանի հայտարարություններ մտահոգություն են առաջացնում

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների, դատավորներին ուղղված կոչի եւ անցումային արդարադատության վերաբերյալ որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ի հանրահավաքին։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որը թույլ կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը, նա նշել է, որ խոսքը սահմանադրության 92-րդ հոդվածի փոփոխության մասին է։

«Սակայն, փոփոխություն իրականացնել այդ հոդվածում կարելի է Ազգային ժողովի 2/3-րդ քվեով: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն իրականացել, որ Ազգային ժողովն ինքն իր ինքնալուծարման մասին որոշում կայացնի՝ բացառելով վարչապետի հրաժարականը: Այդպիսի փոփոխություն կարելի է կատարել այն դեպքում, եթե այսօրվա ՀՀԿ-ն տա իր համաձայնությունը, դա նշանակում է՝ ՀՀԿ-ն պետք է գործի երկրորդ «ինքնասպանությունը»»,–պարզաբանել է Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ պետք չէ նման սցենարով գնալ, գործադիրը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը։

Լրագրողի հարցին, թե չի՞ ստացվում արդյոք, որ 100 օր պաշտոնավարելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն է «իր հագով» Սահմանադրություն կարում առանց իր հրաժարականի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, արդյոք դա նույնը չէ՞, ինչի մեջ նախկինում Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, Նորիկյանը նկատեց, որ կարող է նման ընկալում լինել:

«Դրա համար էլ ես ասում եմ, որ կան մտահոգություններ, պետք չէ նման քայլ անել, որովհետեւ Փաշինյանը պետք է մտահոգություն չունենա, որ ինքը չի ընտրվելու վարչապետ»,-շեշտեց նա:

Նա նաեւ անդրադարձավ հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված կոչին։ Այսպես, Երեւանում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ արեց դատավորներին «խելքները գլուխները հավաքել»։

Փաստաբանը, մասնավորապես, կարծիք հայտնեց՝ շատերը կան, որ դատական համակարգում տեղ չունեն, սակայն կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը։ Փաստաբանի կարծիքով՝ այդպիսի կոշտ տոնայնությամբ հանդես գալը որոշակի այլ ենթատեքստերով գնահատականների տեղիք կարող է տալ:

Խոսելով անցումային արդարադատության մասին՝ փաստաբանն ասաց, որ դա որոշակի ուրույն գործիքակազմ է, իսկ Հայաստանում իրականացնելու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցերին. «Արդյոք ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ եւ բավարար չե՞ն արդարադատության համար, ովքե՞ր, ի՞նչ սկզբունքով ու ո՞ր կառույցներն են իրականացնելու անցումային արդարադատություն, արդյոք բողոքարկելի՞ են լինելու անցումային արդարադատության ընթացքում իրականացված որոշումները: Իմ կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է օրինականության վերականգնման եւ հաստատման ուղղությամբ»–եզրափակեց նա:

website by Sargssyan