Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղի իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը, գրում է demokrathaber.org կայքը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի հին հիվանդանոցի շենքին մոտ խոտածածկ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել։ Հրդեհի մարման աշխատանքներին միացել է ուղղաթիռ։
Աղբյուրը հայտնում է, որ փրկարարները դժվարությամբ կարողացել են վերահսկողության տակ առնել իրավիճակը։ Քաղաքում առաջացած խիտ ծխի պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տնից։
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։