«Ցավոք՝ սխալվել եմ»․ Իրանի արտգործնախարար
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ 2015թ. Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագիր կնքելն Իրանի կողմից կարող էր և սխալ քայլ լիներ, քանի որ ԱՄՆ-ն հիվանդագին կախվածություն ունի այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց, գրում է ТАСС գործակալությունը։
«Մենք ենթադրում էինք, որ ԱՄՆ-ն հասկացել է, որ Իրանի դեպքում պատժամիջոցները ստեղծում են տնտեսական խնդիրներ, սակայն քաղաքական դաշտում չեն բերում ակնկալած արդյունքների։ Ես մտածում էի, որ ԱՄՆ-ն արդեն յուրացրել է այդ դասը, ցավոք՝ սխալվել եմ»,-ասել է Զարիֆը։
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ «Իրանի գործողությունների խմբի» ստեղծմամբ ԱՄՆ-ն ցանկանում է տապալել Իրանում գործող իշխանությունը։