Թաիլանդի թագուհուն տեղափոխել են հիանդանոց
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում Էր, հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին ասված Է Թագավորական տնային տնտեսության բյուրոյի հայտարարության մեջ: Ինչպես հայտնել Է The Nation թերթը, փաստաթուղթը պատրաստվել Է օգոստոսի 19-ին եւ տարածվել օգոստոսի 20-ին:
Հայտարարության մեջ նշված Է, որ 86-ամյա թագուհին ուներ բարձր ջերմություն եւ հաճախացած հազ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել բժշկական հետազոտություն անցնել հիվանդանոցում: Լաբորատոր հետազոտությունը ցույց Է տվել, որ նա հիվանդ Է գրիպով: Բժիշկները թագուհուն դեղեր են նշանակել, եւ նրա վիճակը լավացել Է. ջերմությունն իջել Է, եւ հազը՝ մասնակիորեն անցել:
Բժիշկները թագուհուն խորհուրդ են տվել ուժերը վերականգնել հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: