Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
Այս թեմայով
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
- Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Հանդիպումն ընթանում Է Կիմգանսան առողջարանային գոտում, որը գտնվում Է ԿԺԴՀ-ի տարածքում: Նշվում Է, որ այս անգամ Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպումները կանցկացվեն երկու փուլով. առաջինը կտեւի երկուշաբթի օրվանից մինչեւ չորեքշաբթի, երկրորդը՝ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի: Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երկուստեք դրանց կմասնակցի շուրջ 250 մարդ, որոնց մեծամասնության տարիքը 80-ից բարձր Է:
Նշենք, որ 1980-ական թվականների կեսից Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն անցկացրել են երկու տասնյակից ավելի նման հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի քան 21,7 հազար տարեց կորեացիներ կարողացել են տեսնել իրենց հարազատներին ու մերձավորներին, որոնց հետ կապը կորցել են Կորեական պատերազմից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: