Թուրքական լիրայի շուրջ ճգնաժամը ռիսկային է Գերմանիայի տնտեսության համար
Թուրքիայի ազգային արժույթի շուրջ ստեղծված ճգնաժամը հավելյալ ռիսկ է ներկայացնում Գերմանիայի տնտեսության համար, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, թուրքական լիրան ընթացիկ տարում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 40%-ով, ինչն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ամենալուրջ դիվանագիտական վեճի հետևանք է:
Նշվում է, որ Գերմանիան Թուրքիայում ներդրումների ծավալով 2-րդ խոշոր պետությունն է ու Անկարայի՝ Եվրոպական Միության շրջանակում ամենամեծ առևտրային գործընկերը: Սակայն ելնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած անկանխատեսելի առևտրային քաղաքականությունից՝ Բեռլինն ահազանգում է, որ թուրքական շուկայի ճգնաժամը վտանգավոր է նաև Գերմանիայի տնտեսության համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պղնձի ներկրման մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ժողովրդին բոյկոտել ամերիկյան արտադրության ապրանքները: