Ինչու է Ռոհանին հրաժարվում հանդիպել Թրամփի հետ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անիմաստ է այն բանից հետո, ինչ Միացյալ նահանգները դուրս է եկել միջուկային համաձայնագրից: Այս մասին նախարարն ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Զարիֆի խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալով ԱՄՆ-ը ջնջել է այն «հսկայական առաջընթացը», որին իրենք հասել էին ավելի վաղ:
«Այն (համաձայնագիրը) մեզ համար լակմուսյան թուղթ էր՝ կարող ենք մենք վստահել ԱՄՆ-ին, թե ոչ»,- ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին:
Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: