Հայտնի է դարձել «Միսսիս Ռուսաստան – 2018»-ի անունը
Մոսկվայում ընտրել են «Միսսիս Ռուսաստան – 2018» գեղեցկության մրցույթի այս տարվա տիտղոսակրին։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այդ կոչմանն է արժանացել Աննա Տալեգինան Տվեր քաղաքից։
Հաղթած գեղեցկուհուն թագը հանձնել է նախորդ տարվա «Միսսիս Ռուսաստան» Պոլինա Դիբրովան։
«Վիցե-միսսիս» տիտղոսը ստացել է Սանկտ Պետերբուրգից Քսենիա Անդրեևան, երրորդ մրցանակին է արժանացել Եվգենիա Բուրլոն Գելենջիկից։