Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք
«Վերջին երկու օրերին տեղացող առատ անձրևների պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամառը վերջացավ: Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք, անհոգ եղեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: