1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 նոյեմբերի 2018թ., 00:00
Կա-մո վար-չա-պետ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կոչը (Տեսանյութ) Ինչ է կատարվում Ազգերի լիգայում Աղյուսակներ Մարինեն եւ Գոռը հաշտվեցին. պարզվում է Գոռ Վարդանյանը պաշտպանել է Մարինեին (Տեսանյութ) Բերդավանցիները պահանջում են ադրբեջանցիների հետ փոխանակել իրենց համագյուղացուն եւ ճանապարհ են փակել (Տեսանյութ) ԱՄՆ ներկայացուցչությունը նոյեմբերի 20-ին կներկայացնի սպանված եւ մաս-մաս արված Խաշոգջիի գործով զեկույցը Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը Գիտնականներն ալկոհոլի նկատմամբ հակվածության նոր պատճառ են նշել Իսպանիայի ծովափերից մեկում ատլանտներին պատկանող կառույց է հայտնաբերվել Ջոն Լենոնի մարդասպանը բացահայտել է իր գործողության մանրամասները Ծեծկռտուք Շրի Լանկայի խորհրդարանում (տեսանյութ) Վաշինգտոնը չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային Արաբ կանայք ի նշան բողոքի հագուստը շրջած են կրում Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարարների վրա Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում (Լուսանկարներ) Հրթիռների թագավոր «Սատանա»-ի փորձարկումը (տեսանյութ) Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Բրիտանական առևտրային ցանցը կսկսի վաճառել տապակած մորեխներ Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել է ինքնաթիռների թռիչքը «Գտնելով իմ Հայաստանը. 1 դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի Եվսեև Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը. Վ. Սեմերիկով Մոսկվայում տղամարդը մահացել է կորվալոլի և առյուծագիի մեծ չափաբաժին օգտագործելուց Շվեյցարացի պանրագործը փորձում է երաժշտության միջոցով պանրին յուրահատուկ համ տալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա Ազգերի լիգա. Օրվա խաղերի անոնս ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու Թրամփը պատմել է, թե որքան ժամանակ զինվորականները կլինեն Մեքսիկայի հետ սահմանին Վայրի բնության ամենազավեշտալի լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները Լավրովը նշել է պայմանը, որի համաձայն կշարունակվի «Թուրքական հոսք»-ի կառուցումը VARDA-ն ցուցադրել է իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ) Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով Մարդիկ կարող են Մարսում հայտնվել քառորդ դար հետո Կայծակը հարվածել եւ վնասել է «Թուրքական ավիաուղիների» օդանավը Սուրճի եւ թեյի հանդեպ սերը ծրագրավորված է գենային մակարդակում Վերին Լարսի անցակետը փակ է. ռուսական կողմում կանգնած է շուրջ 550 մեքենա «Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել Կալիֆորնիայի հրդեհներից չվնասված Էնթոնի Հոփքինսի տունը ցնցել է համացանցը Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է հայի դեմքը, երբ նրան շրջապատում են հրեաներ Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները Բելառուսը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է էտիկետի բացակայության մեջ Անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսինե Հովհանիսյանի «Տարին ունի շատ եղանակ» (Լուսանկարներ) Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականության մեջ գործած սխալը Ուրիշ լավ ե՞ք ժողովուրդ... Գիտնականները պաշտոնապես նոր անվանում են տվել կիլոգրամին Ժպտալ չկարողացող տղամարդը գտել է նույնանման խնդրով հարսնացուի Հայաստանը ժողովրդագրական առումով բավական զիջում է հարևան Ադրբեջանին Երբ են սկսվելու դպրոցականների ձմեռային արձակուրդները «Որտե՞ղ են մեքենաների աջ ղեկը ձախ դարձնելու, եթե Հայաստանում լիցենզավորված կայաններ չկան. մարդու կյանքի հե՞տ են խաղալու» Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ընտրական ցուցակները և մարդիկ Հրապարակվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի տեսանյութը Բերդավանցիները փակել են ճանապարհը Պիտերցի տատիկի համար դեղորայքը Պուտինից կարևոր է եղել Հոնդուրասի նախագահը համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը վերականգնելու նպատակով «խաչակրաց արշավանք» է սկսել Մոտ 700 մեքենա. ամերիկացին ճապոնական մեքենաների վիթխարի հավաքածու ունի (լուսանկարներ, տեսանյութ) Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ Բուի արձանը վրդովվեցրել է սերբական փոքրիկ քաղաքը (Լուսանկար) Մոնիկա Լևինսկին պատմել է՝ ինչպես է գայթակղել Բիլ Քլինթոնին (տեսանյութ) Bloomberg-ը հաշվել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսական անկումը Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը Կարտոֆիլի եւ գլուխ սոխի մեջ ի՞նչ վիտամիններ են պարունակվում 4 զինծառայողի կյանք խլած վթարի հետքերով. Դավիթ Տոնոյանը ծառայությունից ազատել է մի քանի սպաների Բեռլուսկոնին մեղադրվում է սուտ վկայություն տալու մեջ Կալիֆորնիայում հրդեհների պատճառով անհետ կորածների թիվը գերազանցել է հազարը Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին Գրկախառնված Քարդաշյան քույրերի լուսանկարը հիթ է դարձել Անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը հուզել է համացանցի օգտատերերին Իրանն ինչպե՞ս կարձագանքի Արցախի ուղերձներին Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն 2 ամիս աշխատելուց հետո ազատման դիմում են ներկայացրել Կոսովոյում Թուրքիայի դեսպանը խոշոր ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել ԱՄՆ-ն Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունի. Փենս Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. Լարսի անցակետի ռուսական կողմում 350 ավտոմեքենա է կուտակված Գիտնականները Անտարկտիդայում ձայնագրել են հալչող սառցադաշտի «երգը» (Տեսանութ)
Հարցում

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Դավիթ Սիմոնյանը, հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

 Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Աշոտի Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլև նշված օրը նրա նկատմամբ կատարվել է սպանության փորձ, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ քննության տվյալներով` Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողի ուղղությամբ կրակոցն արձակվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակից, որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ սույն դեպքի առթիվ նախկինում քննված քրեական գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և որոշում կայացվել՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

website by Sargssyan