Ռոբերտ Քոչարյան. հետագա քայլերի մասին (Տեսանյութ)
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկման հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ներկայացնում ենք հարցազրույցի սղագրության վերջին հատվածը:
- Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլն արդեն քաղաքական հրապարակային դաշտում:
- Մոդելները կարող են բազմաթիվ լինել, իհարկե, տարբեր հանդիպումներ, տարբեր մարդկանց հետ շփումներ, կարծում եմ, որ անպայման փորձելու են ինձ հայտարարել, միգուցե այս միտինգում արդեն հայտարարել այսպես՝ կոնտր ռեվոլուցիայի մասին:
- Հակահեղափոխական:
- Հակահողափոխության կենտրոն, ինչը բացարձակ իրականությանը չի համապատասխանելու, բայց սա է այսպես լոզունգներով շարժվելու տարրերը: Ի վերջո, մարդկանց պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, նոր, նոր մոբիլիզացնող ինչ-որ ուժ հաղորդեն, որովհետև այլ բան մոբիլիզացնող չկա:
Հնարավոր կալանավորման մասին
- Մտավախություն չունե՞ք, որ Դատախազությունը բողոքարկելու է դատարան:
- Իհարկե՝ ունեմ մտավախություն և չեմ բացառում, որ նաև այսպիսի ճնշումների շնորհիվ նաև ևս հայտնվեմ մեկուսարանում: Ուրեմն կգնամ-կհայտնվեմ, բայց վստահություն ունեմ, որ այս գործը, այս վիճակում Եվրոդատարանում 0-ական շանս ունի չբեկանվելու: Պարտադիր բեկանվելու է Եվրոդատարանում: Ասեմ նաև հետևյալը այս գործի հետ կապված. սա լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար, մեր դատական համակարգը սկսելու է սոցիալական ցանցերի տրամադրությա՞մբ շարժվել, թե՞՝ օրենքով: Առաջ հեղափոխությունները, որ անում էին, ո՞նց էին անում. հեղափոխությունից հետո ամեն ինչ կազմալուծում էին, դնում էին, հրապարակում էին գիլիոտինը՝ գլուխ կոտրող մեքենան և ասում էին՝ նա մերոնքական է ապրեք, լավն եք, սրանք մերոնքական չեն, գլուխները կտրենք: Ամբողջ ֆրանսիական հեղափոխությունը դա գիլիոտինն օգտագործելու հեղափոխություն էր, չէր հերիքում գիլիոտինները և այսպես 24 ժամ միայն գլուխներ էին կտրում:
Հիմա աշխարհը մի քիչ փոխվել է, մենք անդամակցել ենք եվրոխորհրդին, որոշ պարտավորություններ ունենք եվրոխորհրդի առջև և այս տրամադրությունների առաջը միայն դատական համակարգը կարող է կանգանել, որը քաղաքականությունից պետք է հեռու լինի և պետք է առաջնորդվի միայն ու միայն օրենքներով և դրա համար է ճնշում գործադրվում փաստաբանների վրա, ճնշում են գործադրում նաև դատարանների վրա, շատ մեծ է ճնշումը: Ճնշումը ոչ միայն հեռախոսային զանգն է, ճնշումն այն տրամադրությունն է, որը ձևավորվում է հասարակության մեջ:
Ուրեմն կարող են, շարունակելու են անպայման, բողոքարկելու են, անպայման փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու են անպայման քաղաքական բանտարկյալ, այն իշխանությունը, որը պնդում է, որ երբեք քաղաքական բատարկյալներ Հայաստանում չպետք է լինեն, ուրմեն առաջինն եմ լինելու: Ես էլ պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ:
- Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ի դեպ, ուրիշ լրատվամիջոց ձեզ հաղորդման, հարցազրույցի հրավիրե՞լ է:
- Չգիտեմ, պետք է Վիկտորից հարցնեք:
- Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: