ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է նույնասեռականների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկնաբանել է նույնասեռականների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը:
Ինչպես հաղորդվել էր ավելի, օրերս քաղաքացիների ահազանգով (ավելի ուշ հայտնի դարձավ, որ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց) քաղաքացի էր բերման ենթարկվել: «Տուժած» կողմը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ եւ որոշել էր «լուծել հարցերը» իրենց վիրավորած անձի հետ: Կանանց հագուստներով նույնասեռականները ներխուժել էին ոստիկանական բաժանմունք: Ամենայն հավանականությամբ, կանացի հագուստը շփոթեցրել էր ոստիկաններին, եւ ակտիվ դիմադրություն չէր եղել: Արդյունքում, միջադեպ տեղի ունեցավ արդեն ոստիկանական բաժանմունքում, որի ընթացքում երկու ոստիկան տուժեց:
Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրեց, որ միջադեպը ամենեւին չի նշանակում, որ ոստիկանությունը ի զորու չէ պաշտպանվել: Հարցն այն մասին, մտադի՞ր են արդյոք Ոստիկանությունում ծառայողական հետաքննություն սկսել ոստիկանների գործողությունների հետ կապված, զարմանք առաջացրեց Օսիպյանի մոտ. «Դրա համար դեռ որեւէ պատճառ չեմ տեսնում»,- նշեց Օսիպյանը:
Ըստ նրա՝ ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերել, եւ դա ամենեւին պետք չէ որպես թուլության դրսեւորում որակել: «Եթե որեւէ մեկը փորձի ներխուժել ոստիկանության բաժին, նա ադեկվատ պատասխան կստանա», - վստահեցրեց Օսիպյանը՝ անտեսելով այն հանգամանքը, որ կողմնակի անձանց խումբն արդեն իսկ հարձակում է գործել ոստիկանական բաժանմունքի վրա եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ոստիկաններին:
Հարցին՝ արդյո՞ք անհեթեթ չէ, որ նոր Հայաստանում նույնասեռականները ծեծում են ոստիկաններին, Օսիպյանը նշեց, որ «մի քանի սխալ շարժում դեռ չի նշանակում, որ ծեծում են»: