Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեսպանների և միջազգային կազմակերպություններում երկրի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը: Այս մասին գրում է kp.ru-ն:
«Մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ մեր գործարարների՝ մասնավորապես բեռնատարների վարորդների համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ»,-հայտնել է նախարարը:
Նա նաև նշել է, որ թուրքական կառավարությունը ողջունում է այս գաղափարը, որը թույլ կտա Թուրքիայի քաղաքացիներին այցելել Ռուսաստան՝ առանց վիզայի հետ կապված որևէ խնդրի: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն: