Թուրքական ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական «Գուլսփոր» ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել, այդ մասին իր Twitter-յան էջում հայտնում է Tribune Dergi-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը հույս ունի մոտ 5.000 թուրքական լիրա ստանալ այծի կաթի վաճառքից։ Նշվում է, որ ամբողջ հասույթը կուղղվի ակումբի առաջնահերթ կարիքների համար։
Թուրքական «Գուլսփոր»-ի նախագահ Քենան Բյուքլեբեբը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ գործել է թիմի շահերից ելնելով։
«Մենք կունենանք ավելի շատ եկամուտ։ Մենք գործել ենք թիմի շահերից ելնելով, ինչպես նաև մեր ներդրումն ենք ունեցել երկրի արտադրության մեջ»,- ասել է նա։
Թիմի 18 ֆուտբոլիստները բյուջե են բերել 15.000 լիրա։