Քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են
Քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության թիվ 3-րդ շենքի աշխատակիցները տարհանվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: