Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը:
«Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարեւոր փաստաթուղթ է ստորագրել՝ Մարտի 1-ին առնչվող, որի համար էլ կանչել են հարցաքննության: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Գեւորգ Դանիելյանից, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել ՝ ասելով․ «Եթե նման տեղեկատվություն ունեք, ՀՔԾ-ից ճշտեք, ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։ Խնդրեցինք պարզապես հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը, սակայն նա կրկնեց իր վերջին միտքը․ «Ես էլի եմ կրկնում՝ ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»,– գրում է օրաթերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում