1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հոկտեմբերի 2019թ., 00:00
Հայտնի է Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը «Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման Սկանդալ Ռադայում. Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել են տղամարդու հետ ինտիմ նամակագրություն վարելիս (ֆոտո) ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ Երեխաների առեւտրով զբաղվողը դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին Իշխանությունն արդեն մի քանի կարմիր գիծ է խախտել. իրավապաշտպան «Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ Քրիստին Լագարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) ԱԱԾ–ն այսօր զբաղվում է մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին. Հակոբ Ավետիքյան Ամերիկացին շան հետ զբոսնելիս պլաստիկե տոպրակի մեջ երեխա է հայտնաբերել 37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը» ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի աշխատանքը Քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետն օգտագործում է նրանց որպես մահակ. Ա. Չալաբյան ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Միխայիլ Գորբաչով. Աշխարհի խաղաղությունը վտանգված է Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է. Տիգրան Աթանեսյան Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Պուջդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն Հարցնում էին՝ բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել. փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Ես այս վիճակը կանվանեի գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել «Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան» Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ. Ավետիք Իշխանյան Ամբողջ ՀՀ-ն լցված է ադրբեջանական և թուրքական լրտեսներով, ինչո՞վ եք զբաղված». Հրանտ Բագրատյան Պնդումները, թե Ryanair-ին ամեն ուղեւորի համար վճարվելու է 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը․ Տաթեւիկ Ռեւազյան Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ. Ռ. Մելիքյանը` Հ. Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող մեր բնօրրանում դա ունենալ. Գրիգորի Այվազյան Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը «Կոչ արեք վերջ դնել հայհոյանքին». Լարիսա Ալավերդյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին. Ավելիք Իշխանյան Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան Դատարանները միշտ էլ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք. Ավետիք Իշխանյան ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին, իսկ իշխանությունն իրեն հաճո ՍԴ կազմ է ուզում. քննարկում Իրավապաշտպանների քայլերթն ու բողոքի ակցիան՝ ԱԱԾ դիմաց․ ՈւՂԻՂ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսության մի մասը, որը Շվեյցարիայի չափ է Կալիֆոռնիայում հսկայական դդում են աճեցրել (տեսանյութ) Այսօր իրավապահ մարմիններնն ավելի բռնապետական են, քան դատարանները. Զարուհի Փոստանջյան Ա․ Գյուլբուդաղյանց․ Բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել երկրպագուների հույսերը «Իմ քայլի» պատգամավորները դեռ ժամանակ ունեն «խաղից» դուրս գալու․ Ստեփան Մարգարյան «Նրանք գերել են ինձ». Քիմ Քարդաշյանը կիսվել է կրտսեր որդու՝ մորաքրոջ և զարմուհու հետ ուրախ լուսանկարներով Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ․ ԱԽ-ն նիստ է հրավիրել «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․Անժելա Թովմասյան Ես ուզում եմ, որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում տեսնեն.Անանիա Քոչարյան ԱՄՆ-ը Թուրքիայի հանդեպ նոր պատժամիջոցներ չի սահմանի․ Մայք Փենս Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության Շերեմետեւո օդանավակայանում աղվեսը խանգարել է «Բոինգ»-ի թռիչքին Սաթի Սպիվակովան Երեւան է ժամանել ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերային. գլխավոր դերում նրա դուստրն է Փորձագետներն ու իրավաբաններն անդրադառնում են Հայաստանում ստեղծված վիճակին․ (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում Եգիպտոսում հնագետներն ավելի քան 20 փայտե սարկոֆագ են հայտնաբերել Կոնդուկտորը երեխային ստիպել է մուրացկանություն անել՝ ուղեվարձը վճարելու համար Օդաչուն ազատվել է աշխատանքից ինքնաթիռի ղեկը դերասանին վստահելու համար (տեսանյութ) Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը փոթորկի մեջ է հայտնվել Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի հրաժարականի մասին Փարիզյան գազանանոցն աշխարհին ներկայացրել է իր նոր բնակչին՝ «կաթիլին» Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում գրանցված օդի ջերմաստիճանը գերազանցել է 19-րդ դարի ռեկորդը Պողոսները չեն ուզում այլևս Պողոս մնալ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Մեսենջերներով զանգերի համար վճար կսահմանվի «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին Ուկրաինայում հայազգի տղամարդ է սպանվել Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին Պետք է մերժել «Պավլիկ Մորոզովին»․ Ավետիք Չալաբյանը՝ Հրայր Թովմասյանի դեմ քրգործի մասին
Հարցում

Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգությո՞ւն, թե՞ գաղտնի միաբանություն

ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպեսզի աջակցություն ցուցաբերի Վրաստանի և Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եվրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: Այս մասին գրում է Eurasianet.org կայքի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով խմբագիր Ջոշուա Կուչերան:

Ըստ նրա՝ արտաքինից սա սովորական այց է տարածաշրջան՝ էներգետիկ անվտանգության մասին շեշտադրումներով և Վրաստանին սահմանակից դե ֆակտո անկախ Հարավային Օսիա այցով: Բայց այն, որ այդ կոնգրեսականը Դեւին Նունեսն է, մի շարք դավադրությունների տեսությունների տեղիք է տվել, քանի որ վերջինը հայտնի է վերջերս նախագահ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր գաղտնի կապերը հերքելով:

Թրամփի դեմ #resistance-ի հիմնադիր ինտերնետային հարթակը՝ Daily Kos-ը գրում է. «Ո՞ւր է ընդհանրապես Դեւին Նունեսը: Ադրբեջանում կեղծ վկաներ է հավաքում»: Մեղադրանքը կապված է ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովի հետ, ով կազմակերպել էր Թրամփի քարոզարշավի կազմակերպիչների և մի քանի ռուսների հանդիպումը, որոնք էլ խոստացել էին ցեխ շպրտել 2016թ. նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի վրա:

Ըստ խմբագրի, եթե դա իրականում Նունեսի առաքելությունն էր, ապա նա լավ թաքցրել է այդ հանգամանքը: Եվ նրա ներկայացրած վարկածն առնվազն համընկնում է իր բազմաթիվ այլ գործընկերների ասածների հետ, որոնք տարիների ընթացքում բազմիցս նմանատիպ այցեր են կատարել: Ադրբեջանում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով, ի դեպ, Աղալարովի նախկին աներն է։ Նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում բարեհաջող համագործակցության հարցեր, ինչպես հայտնում է տեղի մամուլը:

Վրաստանում նա հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, ինչից հետո վերջինը թվիթերյան իր էջում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ առևտրային և տնտեսական համագործակցությունը, սերտ քաղաքական հարաբերություններին համընթաց, կզարգանա:

Կուչերան կարծում է, որ Նունեսի այցի շեշտադրումներից մեկն էլ, հավանաբար, գազի հարավային միջանցքն է, որը պետք է բնական գազ մատակարարի Եվրոպային Կասպից ծովից՝ դրանով փորձելով թուլացնել շուկայում Ռուսաստանի դերը:

«Միակ ձևը, որով վերջապես կկարողանանք Ռուսաստանին դիմակայել, նրան ասելն է, որ էներգիայի համար նրանից կախված չենք լինելու»,- Fox News-ին ասել է Նունեսը:

Կոնգրեսականը նաև անդրադարձել է Իտալիայի ընդդիմությանը և Տրանսադրիատիկ գազատարին, ինչը նա նկարագրել է որպես ռուսական քարոզչություն: Ըստ նրա՝ ռուսական քարոզչությունն իսկապես գործում է Իտալիայում, և իտալացիներին դեռևս չի հաջողվել դուրս գալ այս ծրագրից:

Խմբագրի խոսքով՝ սրանք Բաքվի սիրտը շահելու համար հնչեցրած խոսքեր են, սակայն Նունեսը նաև հայտնի է երկար ժամանակ Հայաստանին ցուցաբերած աջակցությամբ: Վերջերս նա ստորագրել է հայամետ բազմաթիվ բաց նամակների տակ, այդ թվում՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ԱՄՆ օգնության առավել մեծ փաթեթի օգտին նամակի: Նունեսը նաև ապրիլին նամակ է ստորագրել, որը Թրամփին կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

website by Sargssyan