Նորվեգացի նախարարը պաշտոնից զրկվել է Իրան ուղեւորության պատճառով
Նորվեգիայի ձկնորսության հարցերով նախարարը հրաժարական է ներկայացրել Իրան ուղեւորության պատճառով, որի ժամանակ խախտել է անվտանգության կառավարական արարողակարգը, փոխանցում է Reuters-ը:
Երկրի վաչապետ Էռնա Սոլբերգը նախարար Պեր Սանդբերգին, որը նախօրոք գործընկերներին չի իրազեկել իր գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ Իրան արձակուրդի մեկնելիս հետն է վերցրել աշխատանքային բջջային հեռախոսը, քննադատել է ուղեւորության կանոնների խախտման համար:
59-ամյա Սանդբերգին քննադատել են նաեւ սեփական կուսակցությունում այն բանի համար, որ հետը ուղեւորության է տարել ծագումով Իրանից ընկերուհուն՝ 28-ամյա Բահարեթ Լետնեսին, որը Նորվեգիայում կեցության իրավունք է ստացել 10 տարի առաջ:
Վարչապետը պահանջել է, որ Սանդբերգը հեռախոսը փոխանցի ոստիկանությանը անվտանգության ստուգման համար:
Նորվեգիայի կառավարությունը նախարարներից պահանջում է վարչապետի գրասենյակին իրազեկել, թե ուր են գնում՝ անկախ վայրից, նաեւ արգելված է աշխատանքային հեռախոսների օգտագործումն այն երկրներում, որոնց հետ Նորվեգիան անվտանգության ոլորտում համագործակցություն չի հաստատել:
Ձկնորսության նոր նախարար կդառնա Հարալդ Թոմ Նեսվիկը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am