Չեղարկվել Է Իրաքի վարչապետի այցն Իրան
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետի դիվանատունը:
Գործակալության տվյալներով՝ Իրան ալ Աբադիի այցը չեղարկված Է: Մինչդեռ Իրաքի վարչապետը, ինչպես եւ պլանավորվում Էր, օգոստոսի 14-ին այցով կժամանի Թուրքիա:
Օգոստոսի 10-ին Իրաքի Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին ծանուցել Էր Իրանի վարկային հիմնարկությունների հետ դոլարով տրանզակցիաների անցկացումն արգելվելու մասին: Ընդսմին Իրաքի Կենտրոնական բանկը չի առարկում Իրանի հետ գործառնություններում եվրոյի օգտագործմանը, ինչը, նրա տվյալներով, «կախված Է Եվրամիության Կենտրոնական բանկի եւ համապատասխան թղթակից-բանկերի պահանջներից»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից: Նա հայտնել Է Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդայինների, այսինքն՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Իրաքը տարեկան 6,6 մլրդ դոլարի ապրանք Է գնում հարեւան Իրանից: Բացի սննդամթերքից, Իրանն իրաքյան շուկային մատակարարում Է ավտոմեքենաներ ու դրանց պահեստամասեր, կենցաղային տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: