«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներին բերել են կառավարության դիմաց ցույց անելու
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում:
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակից , կենսաբազմազանության մասնագետ Մխիթար Արշակյանը նշում է, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի պարունակում:
Բնապահպանները, սակայն, պնդում են եւ ապացույցներ ներկայացնում, որ հանքի շահագործումը հսկայական վտանգներ է պարունակում, այդ թվում եւ Սեւանա լճի համար:
Top-News.am