Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Քանյե Ուեսթին իրեն աջակցելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին իր վարած քաղաքականությանն աջակցելու համար և ընդգծել սևամորթների շրջանում գործազրկության մակարդակի նվազման մասին։
«Շնորհակալությո՛ւն, Քանյե Ուեսթ, ճիշտը խոսելու պատրաստակամության համար։ Նոր հիասքանչ փաստ՝ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակն այժմ ամենացածրն է մեր երկրի պատմության ամբողջ ընթացքում»,- գրել է նա Twitter-ում։
Thank you to Kanye West and the fact that he is willing to tell the TRUTH. One new and great FACT - African American unemployment is the lowest ever recorded in the history of our Country. So honored by this. Thank you Kanye for your support. It is making a big difference!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 10 августа 2018 г.
Քանյե Ուեսթը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությանը։ Այդ մասին նա գրել է թե՛ սոցցանցերում, թե՛ արտահայտվել տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ։ Վերջին անգամ նա իր աջակցությունն է հայտնել նախագահին օգոստոսի 10-ին՝ Jimmy Kimmel Live-ին հյուրընկալվելով։
«Բոլորն ասում էին ինձ, երբ ես բացահայտ աջակցում էի Թրամփին, որ այդ մասին չի կարելի բարձրաձայն ասել, այլապես իմ կարիերային վերջ կդրվի։ Ինձ պահանջվեց մեկուկես տարի, որպեսզի վստահամբ ասեմ աջակցության մասին՝ չմտածելով հետևանքների մասին»,- խոստովանել է ռեփերը։
Ավելի վաղ ամերիկահայ հեռուստաաստղ, ռեփերի կին Քիմ Քարդաշյանը խոստովանել էր, որ Թրամփն իրեն հոգեհարազատ է։ ԱՄՆ նախագահը հեռուստաաստղի խնդրանքով ներում էր շնորհել ցմահ դատապարտված սևամորթ մի կնոջ։