Թուրքիան անպատասխան չի թողնի ամերիկյան նոր մաքսատուրքերը
Թուրքիան կպատասխանի թուրքական ալյումինի ու պողպատի ներկրման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությունը:
«Թուրքիայի դեմ ձեռնարկված բոլոր քայլերը նախկինի պես իրենց արժանի պատասխանը կստանան»,- հայտարարել է Աքսոյը՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններն անտեսելու մեջ:
Ասքոյն ընդգծել է, որ պատժամիջոցների ու ճնշման միջոցով ԱՄՆ-ը չի կարողանա որևէ արդյունքի հասնել, այլ միայն կվնասի թուրք-ամերիկյան դաշինքին: Միևնույն ժամանակ Թուրքինա միշտ «կպահպանի դիվանագիտական հարաբերությունները, երկխոսությունը, բարի կամքն ու փոխըմբռնումը»,-հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար սահմանված մաքսատուրքերը կրկնակի ավելացնելու կարգադրության մասին: