Երկու առնետներ առանց կանոնների մարտ են սարքել խանութի օժանդակ սենյակում (Տեսանյութ)
Առնետների այդքան կատաղի գոտեմարտ ամեն օր չես տեսնի: Նման բան դուք իրոք չե՛ք տեսել: Այդ զվարճալի կադրերը նկարահանվել են Հնդկաստանում: Տեսահոլովակի հեղինակին ներենք, որ նրա խանութի օժանդակ սենյակում առնետներ են վխտում, չԷ որ այդ տեսագրությունն արժանի Է դրան:
Կադրերում երեւում Է, թե ինչպես Է մթերքի պահարանի վրայից մի առնետը վայր նետում մյուսին եւ փորձում պահել դրան: Իսկ վերջինս չի հանձնվում, կարողանում Է դուրս պրծնել եւ արդեն կռվի բռնվել հավասարը հավասարի հետ: Թե ինչով Է ավարտվել առնետամարտը, ցավոք, հայտնի չԷ. հեղինակը որոշել Է նկարահանումը շուտ ավարտել: