Աշխատանքից ազատվել է քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մանուկյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից. «Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Մանուկյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»։