Ադրբեջանում պատժամիջոցներ են սկսվել դաշտերը հրկիզողների դեմ
Ադրբեջանի ՆԳՆ-ն ձերբակալել է 15 եւ տուգանել եւս 17 մարդու, որոնք հրկիզել են էլեկտրահաղորդման գծերի տակ գտնվող դաշտերը, ինչպես նաեւ անտառային զանգվածները:
Գյուղատնտեսական հանդերում, անտառային ֆոնդի հողերում, ինչպես նաեւ ամայի գոտիներում իրականացված հրդեհների փաստով 7 քրեական գործ է հարուցվել, որից 5-ը՝ էլեկտրահաղորդման գծերի մոտ հրկիզումների փաստով, հայտնում է haqqin.az-ը: Դրանից բացի, պարբերականը հիշեցնում է, որ հուլիսի 12-ին Բաքվում եւ երկրի այլ շրջաններում հերթական անգամ առանց էլեկտրականության էին մնացել: Նոր բլեքաութի պատճառները մեկնաբանելիս «Ազերէներժիի» ղեկավար Էթիբար Փիրվերդիեւը հայտարարել է, որ միաժամանակ Եվլախում ու Աղսուում էլեկտրահաղորդման գծերի տակ հրդեհ է բռնկվել: Փիրվերդիեւի խոսքով՝ նման համընկնումը «իր մոտ շատ հարցեր է առաջացնում»:
Մինչդեռ բազմիցս հաղորդվել է, որ Ադրբեջանի կողմից հրկիզումները դառնում են սահմանի չեզոք գոտում, ինչպես նաեւ հայկական կողմում հրդեհների պատճառ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am