1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հունվարի 2019թ., 00:00
Ավստրալիայում ռեկորդային շոգ է գրանցվել Ավելի քան 300 միգրանտներ պատի տակ փորվածքի միջոցով Մեքսիկայից ներթափանցել են ԱՄՆ Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Ինչպես է պետք թեյ թրմել Կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան Կառավարությունը կազմավորվեց. Հայտնի են 12 նախարարների անունները Արարատի մարզպետի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան. «Սպառնաց, թե բան-ման կբացահայտեմ» Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պաշտոն կստանա ԱԳՆ-ում Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը Երեւանում մի խումբ երիտասարդներ ջարդուխուրդ են անում մեքենան, կրակում նրա ուղղությամբ․ վայրագություն օրը ցերեկով Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր Դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով անձինք Դատաիրավական գռեհկություն Կոտրած տաշտակից անդին Պետք է կարողանալ ընդունել սխալն ու խախտումը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. դատարանը հրապարակեց որոշումը (Տեսանյութ) Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը Իրանցիների փախուստի փորձ՝ «Նուբարաշենից» Կալանավորումներ Մարտակերտում. Արցախի ոստիկանություն 25 ավտոմեքենա է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում Բարաք Օբաման` Գորբաչովի մասին հոդվածով լուսանկար է հրապարակել Ինչ պետք է սովորի հայի դուստրն՝ ըստ «Универ»-ի աստղ Արարատ Քեշյանի Սուրճն անհետացման վտանգի տակ է «Նրան ծանր վիճակի են հասցրել». Ջիգարխանյանը գրեթե ապրում է հիվանդանոցում Ֆրանսիայի նախագահը խոստացել է թռչել պարաշյուտով ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել նախագահական ընտրություններին Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ Քաղաքապետը կատակո՞ւմ է Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք (Տեսանյութ) Իռլանդական լողափը կրկին հետ է քաշվել դեպի օվկիանոս Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը Սերբիայի նախագահը Պուտինին բալկանյան հովվաշան ձագ է նվիրել (տեսանյութ) Արմեն Սարգսյանը թենիս է խաղում կնոջ հետ․ տեսանյութ Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի Լեւոն Երանոսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է համարում Բաքվի մեկնաբանությունների տոնը Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում Փայլանը պահանջել է, որ Դինքի սպանության գործի ուսումնասիրմամբ զբաղվի խորհրդարանը Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Աղաջանովների ընտանիքը սպասում է ՀՀ վարչապետի պատասխանին Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Թուրքիայի լքված դղյակները. տնտեսական անկման դառը հետևանքներին (լուսանկարներ) ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ նախարարների համաձայնությունը Ռուսաստանում օդում իրար են բախվել երկու ռազմական ինքնաթիռներ Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ էր ՀՀ-ի և ՄԻԵԴ-ի փոխգործակցության տարիների ընթացքում. Ռուբեն Մելիքյան Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից Արհեստական խոչընդոտներ. ինչո՞ւ է ուշանում Թեղուտի հանքավայրի վերաբացումը ՀՀ կառավարությունն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Գիտնականները նախազգուշացրել են առողջության համար ՀԴՄ կտրոնների վտանգավորության մասին Իշխանական պատգամավորներին հրահանգել են քիչ խոսել Մակրոնի նախկին թիկնապահը ձերբակալվել է Ալաբամայի բնակիչը բազմիցս երեխային մտցրել է չորացուցիչի կամ լվացքի մեքենայի մեջ Աստղակերպերը սկսել են նախկինից ավելի հաճախ ընկնել Շոտլանդիայում գտել են Մենդելեեւի աշխարհում ամենահին աղյուսակը Հայ բժիշկների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում Ռուսական հումորային հաղորդման աստղը Բալիում երեխաների հետ փոթորկի մեջ է հայտնվել Եղիսաբեթ II թագուհու ամուսինը ՃՏՊ-ի է ենթարկվել Լարսը դեռ փակ է. կա ձնահյուսի վտանգ Վարդենյաց լեռնանցքը փակ է ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունը ալյուրի շուկայում Նոր խորհրդարանի հին բարքերը. «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» բանավեճերն ու քաշքշոցները ՔՊ թեկնածուին հաղթած Կապանի նոր քաղաքապետի ունեցվածքը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից մնացել է միայն անունը «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին
Հարցում

Թալիշից 5-ամյա Արփիի հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ կարողացավ լսել (Տեսանյութ)

Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, այսօր՝ օգոստոսի 9-ին, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է, իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

Այս հուզիչ ընթացքը դիտելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն է ժամանել ներկայանալի պատվիրակություն՝ ԱՆ-ի աշխատակիցները նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ նորածինների մոտ լսողական խնդիրների հայտնաբերման նեոնատալ սքրրինինգը Հայաստանի բոլոր ծննդատներում կիրականացվի: Նախկինում, նրա խոսքով, ծրագիրը ամբողջությամբ չէր ծածկում Հայաստանը:

Դեսպան Յամադան եւս խոստովանեց, որ առաջին անգամ է ներկա նման իրադարձության եւ երբեք դա չի մոռանա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հաղորդեց, որ կոխլեար իմպլանտացիան կենտրոնում մեկնարկել է 2004-ից եւ այդ ժամանակվանից 110 մարդ է վիրահատվել:

«Ընդհանրապես երկրում առողջապահության մակարդակը որոշում են կոխլեար իմլանտացիայի աստիճանով, եւ ես շատ հպարտ եմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկացի գործընկերների հետ համատեղ, կարողացել է ներդնել այն եւ գերազանց կատարել», - ասել է նա՝ հավելելով, որ ամեն տարի նա դառնում է հուզիչ տեսարանի ականատես, երբ երեխաներն առաջին անգամ ձայներ են լսում եւ դա նրա համար լավագույն պարգեւատրումն է: Նա հույս է հայտնել, որ ԱՆ-ի աջակցության դեպքում ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի:

ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը, ով միացրել է աղջկա խոսքային պրոցեսորը, լրագրողներին պատմել է, որ կոխլեար իմպլանտացիան 4-րդ եւ 3-րդ աստիճանի սենսոնյեւրալ ծանրալուրության համար միակ լուծումն է:

Նա բացատրել է, որ կոխլեար իմպլանտացիան բաղկացած է երկու մասից՝ ներքին ականջում իմպլանտի տեղադրում, որը վիրահատական ճանապաևհով է կատարվում եւ խոսքային պրոցեսորի միացում: Խոսելով այն մասին, թե ինչու են երեխաներն այդքան զգացմունքային արձագանքում այդ գործընթացին, բժիշկը բացատրել է, որ մինչ այդ պահը երեխաներն ապրում են լռության մեջ, իսկ այդ պահից մտնում են բազմաթիվ ձայներով լի աշխարհ:

«Կարող եք պատկերացնել, մենք ձեզ հետ ապրում ենք շատ աղմկոտ աշխարհում եւ մի վայրկյանում այդ աղմկոտ աշխարհը հասանելի է դառնում նրանց համար», - ասել է նա:

Հայկական Միջազգային առողջապահական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը պատմել է, որ մեկ կոխլեար իմպլանտը մոտ 38 հազար դոլար արժե, բայց նրանց հիմնադրամին հատուկ Հայաստանի համար այդ իմպլանտները 18 հազար դոլարով են տալիս: Նա նշել է, որ իմպլանտի ձեռքբերման եւ վիրահատության վճարի դեպքում ծնողներն իրենց հնարավորությունների չափով են մասնակցում, կազմակերպվում է նաեւ գումարի բարեգործական հավաք եւ չի եղել մի դեպք, որ որեւէ երեխային չանեն իմպլանտացիա գումար չլինելու պատճառով:

5-ամյա Արփիին խոսել սովորելու համար դեռ երկար աշխատանք է սպասվում սուրդոմանկավարժների հետ: Բայց ամենաբարդ փուլն արդեն անցած է:

NEWS.am Medicine

website by Sargssyan