Մեդվեդև.ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է
Այս թեմայով
- Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ
- Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
- Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի հայտարարությունը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարություն:
«Եթե հաջորդ քայլերով ինչ որ կերպ արգելքներ դրվեն բանկերի գործունեության, այս կամ այն արտարժույթի օգտագործման վրա, ապա դա կարելի է ուղիղ կերպ անվանել՝ դա տնտեսական պատերազմի հայտարարություն է և այդ պատերազմին անհրաժեշտ է արձագանքել քաղաքական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ մեթոդներով և մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա»,- այսօր ասել է Ռուսաստանի վարչապետը, ով այցելել է Կամչատկայի թերակղզի:
Անդրադառնալով ներկայումս գործող պատժամիջոցներին, Մեդվեդևն ասել է, որ դրանք ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա: Նրա խոսքերով՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի միջազգային ասպարեզի հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանը դուրս մղվի:
Օգոստոոսի 8-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Սկրիպալների թունավորման համար: Դրանից բացի, մի խումբ սենատորներ ևս նոր պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել: