ԱՄՆ պետդեպարտամենտը նշել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակը
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը օգոստոսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատժամիջոցների օգնությամբ ԱՄՆ-ը փորձում է դրդել Ռուսաստանին բարելավել իր պահվածքը: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Նախագահն ու պետքարտուղար Պոմպեոն խոսում էին այն մասին, որ մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ ունենալ ռուսական կառավարության հետ: Մենք հասկանում ենք, որ ունենք բազում հարցեր, որոնք մեզ մոտ փոխադարձ անհանգստություն են առաջացնում: Այն (Ռուսաստանը) մեծ երկիր է, և մենք՝ նույնպես»,- նշել է Նաուերթը:
Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանումն այն ուղին է, որով իրենք փորձում ենք դրդել ՌԴ կառավարությանն ավելի լավ պահվածք ցուցաբերել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 8-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:
Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես 90 օրից կարող է բախվել պատժամիջոցների երկրորդ փաթեթին: