Մարգարեական երազն օգնել է 1 մլն դոլար շահել
Նյու Յորքից 4 ընկերները CASH4LIFE վիճակախաղով 1 մլն դոլար են շահել, հաղորդում էUSA.one-ը:
Ավելի ճիշտ, հաղթել է մեկը, բայց ընկերները վաղուց պայմանավորվել էին. եթե ինչ-որ մեկի բախտը բերի, նրանք կկիսեն շահումը:
«Մենք երկար տարիներ ընկերություն ենք անում, —ասել է Մերի Ուիլսոնը,- հերթով գնում ենք վիճակախաղի տոմսեր եւ վաղուց պայմանավորվել էինք, որ եթե ինչ կիսենք շահումը»:
Տոմսն այս անգամ գնել էր Մերիի ամուսինը՝ Գերին եւ ինչպես միշտ նշել 4, 1З, 17, З4 եւ 49 թվերը: Բանն այն է, որ այս համակցվությունը Մերին մի քանի տարի առաջ տեսել էր երազում:
Անհրաժեշտ պահումներից հետո նրանցից յուրաքանչյուրը 170 հազար դոլար կստանա: