Տղամարդը լոգարանում գաղտնի նկարահանել է կանանց եւ տեսանյութերը տեղադրել պոռնոկայքում
Նոր Զելանդիայի բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել իր հանգստյան տան լոգարաններում շամպունի տարաներում տեղադրված թաքնված տեսախցիկների միջոցով 34 կանանց գաղտնի նկարահանելու մեջ:
Ըստ BBC-ի՝ 2017 թվականի դեկտեմբերից մինչեւ 2018-ի փետրվար տղամարդը 219 գաղտնի նկարահանում է արել: Նա նաեւ խոստովանել է, որ տեսանյութերը պոռնոկայքում է տեղադրել: Նա կանանց նկարահանել է լոգանք ընդունելիս:
Ձերբակալության ժամանակ տղամարդը ոստիկաններին ասել է, որ դա արել է հանուն սուր զգացողությունների բռնվելու վտանգի: