Թուրքիան պետք է արագ դադարեցնի լիրայի կտրուկ անկումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան պետք է արագ դադարեցնի լիրայի կտրուկ անկումը, հայտարարել է վարկային վարկանիշային Fitch գործակալությունը` նախազգուշացնելով, որ երկրում իրավիճակը վատթարացել է, հաղորդում է Reuters-ը:
Fitch-ի վերլուծաբան Փոլ Գեմբլի կարծիքով, երբ Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրեց BB մակարդակին, շուկայի տրամադրվածություններն ավելի վատթարացան:
«Ճնշման հիմնական գործոնը թույլ արժույթն է», - ավելացրել է նա: Նրա խոսքով, մոտ ապագայում ճնշման մեղմացումը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի Թուրքիայի Կենտրոնական բանկի գործողությունների համակցությունից եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումից:
«Մենք նայում ենք իրավիճակին: Հաջորդ ծրագրվող (վարկանիշային) ամփոփումը նախատեսվում է դեկտեմբերին եւ շատ բան կարող է փոխվել մինչ այդ»: