«Իրավապաշտպանի» երազանքը կատարվեց
Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։
Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լեւոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը գարնանը ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am