Ով է «Միսս աշխարհ-2018» կոչմանը հավակնող հայուհին (լուսանկարներ)
«Միսս աշխարհ-2018» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են այն հայուհու կենսագրությունը, որը Չինաստանում դեկտեմբերի 8-ին մրցելու է աշխարհի ամենագեղեցիկ աղջկա կոչման համար:
«Անունս Արենա Զեյնալյան է: Ես հաղթել եմ 2018թ. հուլիսի 8-ին կայացած «Միսս հայուհի» մրցույթում: Քսանչորս տարեկան եմ: Դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ կենսատեխնոլոգիաների ոլորտում՝ 2016թ. ստանալով բակալավրի աստիճան», -նշվում է կազմակերպիչների ինստագրամյան հրապարակման մեջ:
Հայտնի է, որ հայուհին զբաղվում է նաև գեղանկարչությամբ ու հագուստի դիզայնով: Մասնագիտացված դասընթացներ անցնելուց հետո, գեղեցկուհին զբաղվել է նաև ոսկերչական իրերի դիզայնով: Նախորդ տարվա սեպտեմբերին նա ներկայացրել է կտավների անհատական ցուցահանդեսը:
Հայաստանի թիվ մեկ գեղեցկուհին զբաղվում է նաև սպորտով ու ֆիթնես մարզչի արտոնագիր ունի: