Նման բան չկա. Վանեցյանը՝ Արմեն Աշոտյանին ԱԱԾ հրավիրելու մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց այն լուրը, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, նա ասաց Կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Նման բան չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ այս օրերին իրավապահների տեսադաշտում է հայտնվել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ նրան օրեր առաջ հարցաքննության են հրավիրել:
Ըստ լուրերի՝ Աշոտյանին հարցաքննության են հրավիրել որպես վկա: