Ինչ ասես հորինում են գյուղապրանքների գների կրկնակի եւ եռակի թանկացումն արդարացնելու համար
Հայաստանում ցեցի տարածման պատճառով գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ աճ է նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Նրա խոսքով ամռան այս շրջանում, երբ շատ գյուղատնտեսական ապրանքների գները պետք է բավական ցածր լինեն, հակառակ պատկերն է նկատվում:
«Միջին հաշվով, Հայաստանում 2017 թվականի համեմատ գյուղատնտեսական արտադրանքը թանկացել է 100-150 տոկոսով, քանի որ մորմազգիների համար վտանգավոր ցեցի տարածումը ցանքատարածությունների նվազմանն է հանգեցրել», - ասաց Բերբերյանը:
Արդյունքում, հավելեց նա, սմբուկի, պղպեղի, լոլիկի եւ կարտոֆիլի գների զգալի աճ է նկատվում: Թանկացումներն ազդել են նաեւ բոստանային կուլտուրաների վրա. ձմերուկն այս շրջանում սովորաբար արժե 50-80 դրամ, իսկ այս տարի ավելի թանկ՝ 200-250 դրամ մեկ կգ դիմաց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am