ԱՄՆ-ում հային մեղադրում են անօրինական կերպով քաղաքացիություն ստանալու մեջ
ԱՄՆ-ում հային, ում ավելի վաղ մեղադրում էին մեքենայությունների եւ դեղորայքի անօրինական վաճառքի համար, նոր մեղադրանք են առաջադրել՝ ապօրինի կերպով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար:
Բըրբանքի 44-ամյա բնակիչ Արմեն Սիմոնյանը, որին գրավի դիմաց ազատ էին արձակել, օգոստոսի 7-ին կրկին ձերբակալվել է: ԱՄՆ արդարադատության նախարարության կայքի հրապարակման համաձայն՝ Սիմոնյանն ԱՄՆ է ժամանել գողացված անձնական տվյալների եւ կեղծ անձնագրի օգնությամբ:
Նա ցանկացել է քաղաքական ապաստան ստանալ էթնիկ հողի վրա ճնշումների պատճառով, նաեւ պնդել է, որ իր ծնողները մահացել են, չնայած ավելի ուշ պարզվել է, որ նրանք ողջ են:
Եթե Սիմոնյանին դատապարտեն, նա կկորցնի քաղաքացիությունը: Նրան նաեւ մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում, որը կավելանա մինչեւ 60 տարվա ազատազրկմանը, եթե նրան մեղավոր ճանաչեն դեղորայքի գործով: