Բրիտանիայում հրե մրրիկ են նկարահանել (Տեսանյութ)
Բրիտանիայի Սվոդլիքոութ քաղաքում հրշեջը այրվող գործարանում կրակե մրրիկ է նկարահանել, հաղորդում է RT-ն:
Այս մթնոլորտային երեւույթը առաջանում է այն ժամանակ, երբ կրակը մի քանի աղբյուրներից միավորվում է, շիկացած օդը բարձրանում է վերեւ, իսկ նրա տեղը ներխուժում են սառը հոսանքներ, որոնք հետագայում նույնպես տաքանում են:
Հրդեհը մարելու համար մի քանի ժամ է պահանջվել: