Շվեյցարիան եւ Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների միջնորդ. Զարիֆ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Շվեյցարիան եւ Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ շեշտելով, որ Թեհրանն ու Վաշինգթոնը ներկայումս բանակցություններ չեն վարում։
Նրա խոսքով՝ Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Իրանում վերջին 39 տարիներին, նման առաջարկությամբ է հանդես եկել։ Զարիֆը նշել է, որ Իմանը նույնպես իրեն առաջարկել է միջնորդի դերում։ «Իհարկե, տարածաշրջանի երկրները, հատկապես նրանք, որոնք իմաստուն են, ինչպես Օմանը, չէին ցանկանա ներկայիս իրավիճակը տեսնել եւ կցանկանային միջոցներ ձեռնարկել ճգնաժամի էսկալացիայի կանխման համար»,–հայտարարել է նա, ապա հավելել. «Ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսքը լինել։ Ինչպե՞ս կարող ենք նրանց (ԱՄՆ–ին) վստահել»։