Անձրեւը չորս կամուրջ է քանդել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսի Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում չորս կամուրջ Է փլվել տեղատարափ անձրեւների պատճառով, չորս մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը: «Մեր գյուղերում տեղատարափից հետո չորս կամուրջ Է փլվել, եւս մեկի փլուզման վտանգը պահպանվում Է:
Կամուրջների փլվելու հետեւանքով կոտրվածքներ են ստացել չորս մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ, տեքստիլ ֆաբրիկայի 165 աշխատող տարհանման կարիք ունի: Զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա: Փրկարար խմբերը ուղղաթիռների օգնությամբ տարհանման աշխատանքներ են կատարում»,-ասել Է Չամյարը՝ NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի հյուսիսի հիմնական ավտոմայրուղում, որը ձգվում Է սեւծովյան ափի երկայնքով, «նախազգուշական նկատառումներով» երթեւեկությունը երկու ուղղությամփ փակ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: